Մատչելիության հղումներ

Մոսկվայում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, տուժածներ չկան


Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում այսօր Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, ըստ նախնական տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, Baza Telegram ալիքի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ուղղաթիռի շեղբերը հարվածել են գետնին և պոչի հատվածին։ Ըստ Mash-ի՝ վթարի պատճառ կարող էր լինել պտուտակների վնասումը։

Ռուսական աղբյուրները հայտնում են նաև, որ առկա տեղեկությունների համաձայն՝ Մի-8-ը պատկանում է «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որը ենթակա է Ռուսաստանի նախագահի աշխատակազմին և ապահովում է օդային փոխադրումներ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետության ղեկավարի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG