Մատչելիության հղումներ

Ռուսները հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինային


Բնակիչներն ապաստանում են Կիևի մետրոյում, արխիվ
Բնակիչներն ապաստանում են Կիևի մետրոյում, արխիվ

Ռուսաստանն այսօր նորից հրթիռակոծել է Ուկրաինայի բնակավայրերը: Դրան վաղ առավոտյան նախորդել է մարտական ԱԹՍ-ների գրոհը: Զոհվել է 11 մարդ, նրանցից առնվազն մեկը՝ մայրաքաղաք Կիևում:

Պայթյուններ են որոտացել նաև Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Օդեսայի և Զապորոժիեի շրջաններում: Կիևում բնակիչներն ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայաններում:

Ռուսները թիրախավորել են կենսական նշանակության ենթակառուցվածքը, մասնավորապես, էներգետիկայի համակարգը: Մի շարք շրջաններում հոսանքի մատակարարումն ընդհատվել է:

Ուկրաինացիներն այսօր հաղորդել են առնվազն 24 ռուսական գրոհային անօդաչուներ վայր գցելու մասին: Ռուսները Կիևի վրա ավելի քան 15 հրթիռ են արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG