Մատչելիության հղումներ

Եկատերինբուրգում 5 օրով կալանավորվել են Լաչինի միջանցքը բացելու պահանջով հավաք կազմակերպած հայերը


Եկատերինբուրգում հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը
Եկատերինբուրգում հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը

Ապօրինի հավաք կազմակերպելու մեղադրանքով Եկատերինբուրգում ձերբակալել են տեղական հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին, ովքեր հունվարի 23-ի բողոքի ակցիայով պահանջել են բացել Լաչինի միջանցքը: Ռուսաստանի հայերի միությունն այդ ձերբակալությունն անվանել է «քաղաքական սադրանք»:

Եկատերինբուրգի հայերը հունվարի 23-ին՝ եկեղեցու պարսպապատ տարածքում, կազմակերպել են Արցախի հետ համերաշխության հավաք և պահանջել են բացել Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը: Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:

Այդ հավաքից հետո տեղական ոստիկանությունը կազմել է արձանագրություն, որում նշել է, որ «Նազարյանը և Կիրակոսյանը կազմակերպել են իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրային միջոցառում»: Երկուսն էլ կալանավորվել են 5 օրով:

Ռուսաստանի հայերի միությունը դատարանի որոշումն անվանել է «ցուցադրական խիստ պատիժ»:

«Մենք այդ վճիռը համարում ենք տեսականորեն պայթյունավտանգ քաղաքական սադրանք, դրա նպատակն է հակահայկական տրամադրություններ հրահրել ռուսաստանյան հանրության շրջանում և հակառուսական տրամադրություններ՝ հայկական հանրության շրջանում», - հայտարարել է Ռուսաստանի հայերի միությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG