Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը


Արխիվ
Արխիվ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։

Նրանք քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, նաև կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։

Կլաարը մի քանի օր առաջ Հայաստանում էր: Նա Երևան էր ժամանել՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։ «Ազատությանն» ասել էր, որ այցի ընթացքում քննարկել է խաղաղության գործընթացի առաջմղումն ու Եվրամիության ներգրավվածությունը դրան։

XS
SM
MD
LG