Մատչելիության հղումներ

Ալիևը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Հունգարիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Հունգարիա, հայտնել է այդ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Ալիևի այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆեյսբուքյան գրառմամբ՝ հունգարական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ադրբեջանի առաջնորդի այցի կապակցությամբ։ Նախարար Սիյարտոն նաև տեղեկացրել է, որ Ալիևի այցին ընդառաջ այսօր Բուդապեշտում հանդիպում է ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ և քննարկել էներգետիկ հարցեր։

«Եվրոպան էներգետիկ ճգնաժամ է ապրում, ուստի բնական գազի նոր աղբյուրներ են անհրաժեշտ։ Միջնաժամկետ հեռանկարում ամենաիրատեսական սցենարը Ադրբեջանից Եվրոպա բնական գազի արտահանման ծավալների զգալի աճն է։ Դրա համար մեր տարածաշրջանում անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, և Ադրբեջանն էլ պետք է ավելի շատ արտադրի», - Ֆեյսբուքում գրել է Հունգարիայի արտգործնախարարը։

Անցած ամիս Հունգարիան և Ռումինիան, ինչպես նաև Ադրբեջանն ու Վրաստանը կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Վրաստանի միջով, ապա՝ Ռումինիա և Հունգարիա։ Համաձայնագիրը նախատեսում է Սև ծովի հատակին մալուխի տեղադրում, որը Վրաստանի և Ռումիանիայի միջով կմիացնի Ադրբեջանը Հունգարիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG