Մատչելիության հղումներ

Անկարան չի պաշտպանի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով անցած շաբաթ օրը Ստոկհոլմում տեղի ունեցած Ղուրանի այրման ակցիայի մասին, ասել է, որ Անկարան չի պաշտպանի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։

«Շվեդիայում կատարված զազրելի արարքը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ներառյալ մահմեդականների իրավունքներն ու ազատությունները»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։

Եթե Շվեդիան չհարգի Թուրքիային, ինչպես նաև մահմեդականների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում «մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», ընդգծել է նա։

Շաբաթ օրը դանիացի ակտիվիստ Ռասմուս Փալուդանը Շվեդիայում ակցիայի ժամանակ Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել է Ղուրանը՝ իսլամի սուրբ գիրքը, ինչը Թուրքիայի ԱԳՆ-ն որակել է «իսլամաֆոբ սադրիչ գործողություն»։

XS
SM
MD
LG