Մատչելիության հղումներ

Թուրքական կառավարությունը քննարկում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը


Քիչ առաջ Անկարայում մեկնարկել է Թուրքիայի կառավարության նիստը, որ նախագահում է Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ`օրակարգային թեմաներից մեկը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցն է։

Կառավարության նիստից առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, մեկնաբանելով Ստոկհոլմում օրերս տեղի ունեցած ակցիան, որի ընթացքում հրկիզվել էր մահմեդականների սրբազան գիրքը՝ Ղուրանը, հայտարարել է. «Մենք չենք կարող աչք փակել նման միջադեպերի վրա։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մեր մոտեցումը ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում ակնհայտ է, թե ինչպիսին կլինի»։

XS
SM
MD
LG