Մատչելիության հղումներ

Բորել․ «Չենք կարող առանց դատարանի որոշման Իրանի «Հեղափոխության պահապաններին» դասել ահաբեկչական կառույցների թվին»


ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

«Եվրամիությունը չի կարող առանց դատարանի որոշման Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասել ահաբեկչական կառույցների թվին», - այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը։

«Առանց դատավճռի նման որոշում չի կարող կայացվել, նախ պետք է լինի դատարանի որոշումը։ Հնարավոր չէ որևէ մեկին ահաբեկիչ որակել, քանի որ նա քեզ դուր չի գալիս», - Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի մեկնարկին հայտարարել է Բորելը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից անցած շաբաթ հաստատված բանաձևը։ Դրանով եվրախորհրդարանականները կոչ էին անում ԵՄ գործադիր մարմիններին Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը դասել ահաբեկչական կազմակերպությունների թվին՝ երկրում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնություններ կիրառելու և Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր վաճառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG