Մատչելիության հղումներ

Միրզոյանը կմեկնի Բրյուսել. կներկայացնի իրավիճակն Արցախում, անվտանգային խնդիրները


Հունվարի 23-25-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, հայտնում են նախարարությունից:

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։

Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության`բանակցություններից հետո նախարարի և գլխավոր քարտուղարի հանդիպում մամուլի հետ նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG