Մատչելիության հղումներ

Բարսելոնայում ձերբակալվել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դանի Ալվեսը


Ուրբաթ երեկոյան Բարսելոնայում ձերբակալվել է աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը։ Կատալոնացի իրավապահները նրան կասկածում է են սեռական ոտնձգությունների առնվազն մեկ դրվագի մեջ, որն ըստ տեղական մամուլի, տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 31-ին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում։

Բարսելոնայի դատարանը երեկ վճռել է, որ 39-ամյա Ալվեսը մինչև նախաքննության ավարտը կմնա կալանքի տակ՝ առանց բանտից գրավով դուրս գալու իրավունքի։ Reuters-ի փոխանցմամբ՝ դատարանը նման որոշում է կայացրել ենթադրելով, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Ալվեսը կարող է լքել Իսպանիայի տարածքը։

Մարզիկի կալանավորումից հաշված ժամեր անց Մեխիկոյի Universidad Nacional թիմը խզել է Ալվեսի հետ նախորդ տարի կնքված պայմանագիրը։

Դանի Ալվեսը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը, նա տարբեր տեսակի 46 մրցանակներ է շահել։ 2008-ից 2016 թվականներին Ալվեսը հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում՝ վեց անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն։

Հետագայում «Յուվենտուսի» կազմում Ալվեսը դարձել է Իտալիայի, իսկ «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ Ֆրանսիայի չեմպիոն։ Բրազիլիայի հավաքականի կազմում Ալվեսը 126 խաղ է անցկացրել, դարձել է 8 գոլի հեղինակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG