Մատչելիության հղումներ

Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման


«Սիրիայում գտնվող ամերիկյան «Էթ-Թանֆ» ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման», - հաղորդում է Միացյալ Նահանգների Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Ամերիկացի զինվորականների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ռազմակայանը ենթարկվել է երեք անօդաչուների հարձակման, որոնցից երկուսը հաջողվել է խոցել։

«Երրորդ անօդաչուի հասցրած հարվածից վիրավորվել են ամերիկացիների հետ համագործակցող «Ազատ սիրիական բանակի» երկու մարտիկներ», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Ամերիկյան կողմը հարձակումը «անընդունելի» է որակել` չհստակեցնելով, սակայն, թե հատկապես որ պետությանը կամ զինված խմբավորմանն էին պատկանում հարձակման մեջ ներգրավված դրոնները։

«Էթ-Թանֆ» ռազմակայանը գտնվում է Սիրիայի արևելքում՝ Իրաքի և Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու։ Ամերիկացի զինվորականների խոսքով՝ այն օգտգործվում է «Իսլամական պետություն» խմբավորման մնացորդների դեմ պայքարի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG