Մատչելիության հղումներ

Վրաստանում նախկին զինծառայողը հինգ մարդ է սպանել, ևս հինգին վիրավորել է


Նախկին զինծառայողն այս շենքի պատշգամբից է կրակ բացել, Սագարեջո, 20 հունվարի, 2023թ.
Նախկին զինծառայողն այս շենքի պատշգամբից է կրակ բացել, Սագարեջո, 20 հունվարի, 2023թ.

Վրաստանում՝ մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 30 կիլոմետր արևելք գտնվող Սագարեջո ավանում, մի նախկին զինծառայող իր տան պատշգամբից ինքնաձիգից կրակ է բացել մարդկանց վրա:

5 բնակիչ սպանվել է, ևս 5-ը վիրավորվել են: Սպանվածների թվում է նաև հանցագործի վնասազերծման գործողությանը մասնակցած ոստիկաններից մեկը:

Երբ ոստիկանները ներխուժել են նախկին զինծառայողի բնակարան, նրան տեսել են գլխի շրջանում վերքով, անշարժ վիճակում պառկած հատակին: Նախկին զինծառայողը, ենթադրաբար, անձնասպան է եղել:

Ոստիկանները նրա մարմնի մոտ հայտնաբերել են նռնակի օղակ և դիմել սակրավորների օգնության:

«Մենք պարզել ենք, որ մինչև 2021 թվականը նա ծառայել է Վրաստանի բանակում, մասնակցել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը»,- հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

Նախկին զինծառայողը բանակում պարգևներ է ստացել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG