Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Հարյուր «շնորհակալությունը» հարյուր հրասայլ չէ»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 19 հունվարի, 2023թ.

Նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Ռամշտայնում Ուկրաինային զենք տրամադրելու հարցով գումարված համաժողովի մասնակիցներին:

«Պատրաստ եմ հարյուր անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, բայց հարյուր «շնորհակալությունը» հարյուր հրասայլ չէ, մենք ռուսական ագրեսիայի դեմ պետք է կռվենք ոչ թե խոսքով, այլ զենքով»,- ասել է Զելենսկին, նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի ունի այդ ժողովից:

Նրա խոսքով, սպառազենի ցանկացած միավոր օգնում է փրկել Ուկրաինայի ժողովրդին ահաբեկչությունից:

«Ռուսների հիմնական զենքը հիմա ժամանակն է: Մենք պետք է այնպես գործենք, ինչպես հայրը կամ մայրը զավակին փրկելիս, ինչպես որդին կամ դուստրը ծնողին փրկելիս: Այս պատերազմում կորոշվի, թե ինչ աշխարհում ենք ապրելու»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, մարդիկ ուզում են ապրել, սիրել, երազել և հույսեր փայփայել: Այս պատերազմում վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը:

«Մարդիկ ուզում են հավատալ, որ չարիքը և ատելությունը կպարտվեն: Կրեմլը պետք է պարտվի»,- ասել է Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG