Մատչելիության հղումներ

Զորամասի տարածքում բենզին չի եղել. դասակի հրամանատարը հերքում է պաշտոնական նախնական վարկածը


15 մարդու կյանք խլած հրդեհը տեղի է ունեցել Գեղարքունիքի Ազատ գյուղի տներից մեկում՝ բնակելի տների հարևանությամբ: Հրդեհից հետո միայն այրված պատեր են մնացել և փլուզված մի հատված: Զորամասի զինծառայողները, որոնք դեպքի վայրում չեն եղել, պատմեցին, որ վառարանը դռան մոտ է եղել, և հենց դա է եղել պատճառը, որ զինծառայողները հրդեհի ժամանակ չեն կարղացել տնից անմիջապես դուրս գալ, ըստ երևույթին փորձել են պատուհաններից դուրս գալ, սակայն ճաղավանդակները խանգարել են:

Զորամասի տրակտորիստը լրագրողներին պատմեց, որ փորձել են պատերից մեկը փլուզելու միջոցով ճանապարհ բացել, որ զինվորականները կարողանան դուրս գալ կրակի ճիրաններից, սակայն հնարավոր չի եղել:

«Փայտ էին վառում, պեշկով էին տաքացնում: Օրվա էդ ժամին ես չեմ պատկերացնում բենզին, բայց կպչանի համար առավոտը կվառեն: Առավոտը պեշկը վառում են, ու անընդհատ մեկը մոտն է լինում», - ասաց նա:

Զորամասի դասակի հրամանատարը, որը ողբերգական դեպքի ժամանակ տարածքում չի եղել, լրագրողների հետ զրույցում հերքեց պաշտոնական նախնական վարկածը, թե զորամասի տարածքում բենզին է եղել:

«Եթե լիներ էլ, ես չեմ թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ բաները, որ կարող են լինել: Պետք է քննությունը մինչև վերջ տարվի, ու մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», - ասաց նա:

Այս տարածքում մի քանի տուն կա, խիտ բնակեցված չէ: Տարածքում հանդիպած քչաթիվ բնակիչներն ասում էին՝ ձայներ չեն լսել:

Մանրամասները՝ տեսանյութում

XS
SM
MD
LG