Մատչելիության հղումներ

Բելառուսում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ Ուկրաինա մեկնելու և պատերազմելու մտադրության մեղադրանքով


Բելառուսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել, ըստ որի Վրաստանի քաղաքացի Գեորգի Զիրակաշվիլին մտադիր էր Բելառուսի տարածքից մտնել Ուկրաինա և միանալ Ռուսաստանի դեմ կռվող «Վրացական լեգիոնին»։

Այդ հաղորդման մեջ բաց տեքստով մեղադրանքներ են հնչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզմինի հասցեին՝ իբր նա մարդիկ է հավաքագրում Ուկրաինայում պատերազմելու համար։

Դեսպանը ի պատասխան պրոպագանդիստների մեղադրանքների, հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանությունը արդեն նոտա է հղել Բելառուսի արտգործնախարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG