Մատչելիության հղումներ

Հյուսիսատլանտյան դաշինքի Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա Բրյուսելում՝ հունվարի 18-19-ը


ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ Ռազմական կոմիտեն, կհանդիպի Բրյուսելում հունվարի 18-19-ը, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբը։

«ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպումը՝ Գլխավոր շտաբների պետերի մակարդակով, թույլ կտա շտաբների 32 ղեկավարներին քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր», - ասվում է Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ։

Կազմակերպության 30 անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի հետ հանդիպմանը կմասնակցեն դաշինքին միանալու թեկնածու երկրների՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի նրանց գործընկերները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բացակայության պայմաններում, ով նույն օրերին մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, Ռազմական կոմիտեի առաջին նիստում ելույթ կունենա նրա տեղակալ Միրչա Ջոանեն՝ «ներկայացնելու վերջին քաղաքական նպատակները և քննարկելու անվտանգության մարտահրավերները, որոնք ծառացած են Հյուսիսատլանտյան դաշինքի առջև»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG