Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերի թիվը երեք տարվա ընթացքում պետք է հասցվի մեկուկես միլիոնի. Շոյգու


Ռուսական զորքերի թիվը երեք տարվա ընթացքում պետք է հասցվի մեկուկես միլիոնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակի բարեփոխումներին նվիրված նիստին։

Վերջին տվյալներով՝ ռուսական զորքերի թիվը մոտ մեկ միլիոն է, ևս մոտ երկու միլիոն էլ պահեստազորի թիվն է։

Բարեփոխումների շրջանակներում Պաշտպանության նախարարությունը նախատեսում է Կարելիայում բանակային կորպուս ստեղծել, ինչպես նաև «երկու նոր միջտեսակային ռազմավարական տարածքային միավորումներ՝ Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջաններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG