Մատչելիության հղումներ

Հայաստանի և Էստոնիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները


Էստոնիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունել է այդ երկրի նախագահ Ալար Կարիսը:

Նախագահ Խաչատուրյանն էստոնացի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական և տարածաշրջանային հիմնախնդիրները, Լաչինի հումանիտար միջանցքի շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասները, այդ թվում՝ գոհունակություն է հայտնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար։

Ալար Կարիսը վստահեցրել է, որ Էստոնիան՝ որպես առանձին երկիր և որպես ԵՄ անդամ, փորձում է հնարավորինս անկողմնակալ միջնորդական ջանքեր ներդնել՝ Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG