Մատչելիության հղումներ

Էրդողան․ «ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն»


«ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան և Շվեդիան պետք է 130 ահաբեկիչ արտահանձնեն», - կիրակի երեկոյան ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

«Եթե դուք [ձեր տարածքում գտնվող] ահաբեկիչներին չարտահանձնեք, մենք չենք կարողանա խորհրդարանում վավերացնել դաշինքին անդամակցության ձեր հայտը», - հեռակա կարգով դիմելով շվեդական և ֆիննական իշխանությունների ներկայացուցիչներին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այդ երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը հնարավոր կլինի հաջողությամբ ավարտին հասցնել, միայն եթե «Շվեդիան և Ֆինլանդիան ավելի քան 100, ավելի ճիշտ մոտ 130 ահաբեկիչների հանձնեն մեզ»:

XS
SM
MD
LG