Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան Կիևին «Լեոպարդ» մակնիշի տանկեր կտրամադրի միայն Գերմանիայի համաձայնության դեպքում


Ֆինլանդիան Կիևին «Լեոպարդ» մակնիշի տանկեր կտրամադրի միայն Գերմանիայի համաձայնության դեպքում, այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Միկո Սավոլան։ Ֆիննական ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գերմանական արտադրության սպառազինության վերաարտահանման դեպքում Գերմանիայի թույլտվությունը պարտադիր է։

«Թե ինչ դիրքորոշում մենք կորդեգրենք «Լեպորադների» հարցում, Գերմանիայից է մեծապես կախված», - հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը։

Նախորդ շաբաթ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն չէր բացառել ոչ մեծ թվով «Լեոպարդների» փոխանցումը Կիևին, «եթե եվրոպական պետությունների ավելի մեծ շրջանակ նման որոշում կայացնի»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG