Մատչելիության հղումներ

Սիցիլիայում ձերբակալվել է «Կոզա Նոստրայի» պարագլուխը


Իտալական ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի՝ «Կոզա Նոստրայի» պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյին։ Իտալական աղբյուրների փոխանցմամբ՝ մաֆիայի պարագլուխը վերջին 30 տարիներին գտնվում էր հետախուզման մեջ,1992-ին նրան հեռակա կարգով դատապարտել էին ցմահ ազատազրկման։

Դատարանը Դենարոյին մեղավոր էր ճանաչել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը համակարգող երկու բարձրաստիճան դատախազների՝ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությունների, ինչպես նաև Միլանում, Հռոմում և Ֆլորենցիայում կազմակերպված պայթյունների համար, որոնց հետևանքով 10 մարդ էր զոհվել։

Դենարոն ձերբակալվել է Սիցիլիայի խոշորագույն քաղաք Պալերմոյի հիվանդանոցներից մեկում, որտեղ ըստ տեղական աղբյուրների, թերապևտիկ բուժում էր անցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG