Մատչելիության հղումներ

Դնեպրում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի


Դնեպրում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն՝ նշելով, որ փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Այս պահի դրությամբ ևս 35 մարդ համարվում է անհետ կորած, վիրավորների թիվը հասել է 75-ի», - նշել է պաշտոնյան։

Դնեպր (նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքում գտնվող 9 հարկանի բազմաբնակարան շենքը հրթիռակոծվել էր շաբաթ երեկոյան։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հարվածից մի քանի ժամ անց, հիմնվելով իր ունեցած տեղեկությունների վրա, ենթադրել էր, որ ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել էին քաղաքի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռը, որից հետո այն ընկել էր բնակելի շենքի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG