Մատչելիության հղումներ

Իրանը նորագույն Су-35 օդանավեր կստանա Մոսկվայից


Իրանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հաստատել են, որ Ռուսաստանից Су-35 մակնիշի նորագույն ռազմական օդանավեր են ձեռք բերել։

«Թասնիմ» գործակալության հետ զրույցում մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները հաստատել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շահրիյար Հեյդարին։ Պատգամավորը նաև նշել է, որ Թեհրանը Մոսկվայից ՀՕՊ և հրթիռային համակարգեր, ինչպես նաև ուղղաթիռներ է պատվիրել։ Հեյդարիի խոսքով՝ ռուսական սպառազինությունը Իրան կմատակարարվի հաջորդ տարվա սկզբին։

Իրանական օրացույցի համաձայն՝ Նոր տարին իսլամական հանրապետությունը մեկնարկում է մարտի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG