Մատչելիության հղումներ

Գերմանիայում մեկնարկել է ուկրաինական զորքերի վերապատրաստումը՝ ամերիկյան զինված ուժերի կողմից


Երեկ Գերմանիայում մեկնարկել է ուկրաինական զորքերի վերապատրաստումը՝ ամերիկյան զինված ուժերի կողմից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին:

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ Ուկրաինայից ժամանած մոտ 500 զինծառայողներ կանցնեն այդ վերապատրաստումը։ Նշվում է, որ Միլլին նախատեսում է այսօր այցելել Բավարիայի դաշնային նահանգում գտնվող մարզահրապարակ և անձամբ ծանոթանալ մարզումների ծրագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG