Մատչելիության հղումներ

Նեպալում ինքնաթիռ է կործանվել, ըստ պաշտոնական տվյալների՝ բոլոր ուղևորները զոհվել են


Նեպալում մարդատար ինքնաթիռ է կործանվել Պոխարա քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանել է Yeti Airlines-ին։ Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։

Փրկարարները հայտնել են, որ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Ինքնաթիռը Կատմանդուից թռչում էր Պոխարա։ Վթարի պատճառները պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG