Մատչելիության հղումներ

Պետական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Մարկ Քեմերոնը Բաքվում է


ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնն այցելել է Բաքու: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:

Քեմերոնը մի շարք ներքին հանդիպումներ կունենա դեսպանատան աշխատակիցների հետ: Բացի այդ, նա կհանդիպի ադրբեջանցի պաշտոնատար անձանց և ԱՄՆ-ի հետ գործընկերական կապեր ունեցող տնտեսական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Դեսպանությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, դեմոկրատական, զարգացող ու խաղաղ ապագայի գաղափարին:

«Քեմերոնը կընդգծի, որ կողմերի միջև հարցերի լուծման և հարատև խաղաղության հասնելու լավագույն ուղին երկխոսությունն է», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

2022 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնը նաև Հայաստան է այցելել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG