Մատչելիության հղումներ

Բրազիլիայում նախկին նախագահին մեղադրում են անկարգությունների մասնակիցներին սատարելու համար


Զանգվածային անկարգություններ Բրազիլիայի նույնանումն մայրաքաղաքում, արխիվ, 8 հունվարի, 2023թ.
Զանգվածային անկարգություններ Բրազիլիայի նույնանումն մայրաքաղաքում, արխիվ, 8 հունվարի, 2023թ.

Բրազիլիայի գերագույն դատարանը հավանություն է տվել զանգվածային անկարգություններում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի ենթադրյալ պատասխանատվության հարցով հետաքննություն նախաձեռնելու դատախազության հայտին:

Դատախազությունը ենթադրում է, որ Բոլսոնարուն սատարել և քաջալերել է իր աջակիցներին, ովքեր հունվարի 8-ին երկրի նույնանուն մայրաքաղաքում հարձակվել են պետական շենքերի վրա:

Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող Բոլսոնարուի աջակիցները գրավել և ավերել են Բրազիլիայի խորհրդարանի, կառավարության և դաշնային գերագույն դատարանի գրասենյակները: Տեղի են ունեցել բախումներ ջարդարարների և ոստիկանների միջև:

Անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին նախագահական ընտրությունենրի երկրորդ փուլում Լուիս Իգնասիո Լուլա Դա Սիլվան աննշան առավելությամբ հաղթել է Բոլսոնարուին, ով հրաժարվել է ճանաչել քվեարկության արդյունքները և բողոքով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Բոլսոնարոյի դիմումները մերժվել են, և Լուլան հունվարի 1-ին ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը:

Նախկինում 2003-2010 թվականների ընթացքում Լուլան երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:

XS
SM
MD
LG