Մատչելիության հղումներ

Bild. «Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հրաժարական է ներկայացնելու»


Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, արխիվ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, արխիվ:

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը մտադիր է հրաժարական ներկայացնել: Այդ մասին է հայտնում Bild գերմանական օրաթերթը:

Bild-ի համոզմամբ, հրաժարականը նոր բարդություններ կստեղծի Ուկրաինային ռազմական օգնության ծավալը բարձրացնելու մտադրություն ունեցող կանցլեր Օլաֆ Շոլցի համար:

Թերթը գրում է, թե «Շոլցի առաջնորդած սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Լամբրեխտը որոշել է հեռանալ և մեկ այլ թեկնածուի ընձեռել գերատեսչությունը ղեկավարելու հնարավորություն: Հրաժարականի ստույգ ժամկետի մասին տեղեկություններ չկան»:

Թերթը նշել է, որ Պաշտպանության նախարարության խոսնակը Լամբրեխտի հրաժարականի մասին խոսակցություններն անվանել է «ասեկոսեներ» և ավելացրել, թե գերատեսչությունը դրանք մեկնաբանելու մտադրություն չունի:

Գերմանիայի քաղաքական շրջանակներում և մամուլում վերջին ժամանակաշրջանում Լամբրեխտին քննադատել են այն բանի համար, որ գերատեսչությունը չի կարողացել արագ վերականգնել երկրի բանակի՝ Bundeswehr-ի հզորությունը, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո պետությունն այդ նպատակով 100 միլիարդ եվրո է հատկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG