Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կոչ է անում Թուրքիային չկարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ


Վաշինգտոնը կրկին կոչ է արել Թուրքիային զերծ մնալ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումից։ Այս մասին հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Բաշար Ասադի վարչակազմի ներկայացուցիչների և թուրք պաշտոնյաների միջև վերջին շրջանում ակտիվացած շփումները։

«Մենք հստակորեն ասել ենք, որ Ասադի վարչակազմի հետ հարաբերությունները չենք կարգավորելու և չենք սատարում նաև այլ պետությունների՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մենք դա հետևողականորեն կրկնել ենք, քանի որ տեսնում ենք, որ Դամասկոսը որևէ քայլի չի դիմում, որ կհամապատասխաներ այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են հարաբերությունների կարգավորման համար», - հայտարարել է Նեդ Փրայսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG