Մատչելիության հղումներ

«Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից». Յաել Բրոն-Պիվե


Անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջև երկխոսությունը, որպեսզի հասնենք խաղաղ և կայուն լուծման, Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

«Մենք շատ անհանգիստ ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: Այն մեզ մտահոգում է, որովհետև այն շրջափակումը, որ շարունակվում է Լաչինի միջանցքում, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Վաղն իսկ հանդիպելու է ենք ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք աշխատում են այս շրջափակման զոհերի հետ նաև», - նշեց Յաել Բրոն-Պիվեն:

Ֆրանսիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց՝ «ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»:

Նա նաև մտահոգություն հայտնեց պատմական և մշակութային ժառանգության համար, որը վտանգված է և կարող է ոչնչացվել՝ ընդգծելով. «Ֆրանսիան ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միասն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ»:

Պատասխանելով հարցին, թե «Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի Լեռնային Ղարաբաղի համար խաղաղ կարգավորման համար», Յաել Բրոն-Պիվեն պատասխանեց. -«Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ըստ որի մենք այսօր չենք ճանաչել անկախությունը Լեռնային Ղարաբաղի, և կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի, այլ պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների կողմից և մասնավորապես հակամարտության տարբեր կողմերի կողմից»:

Արցախն արդեն մեկ ամիս է շրջափակման մեջ է. Հայաստանին կապող միակ ճանապարհը էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել: Երեկ անջատվել է ֆիքսված ինտերնետը, շարժականը խափանումներով է գործում: Արդեն չորս օր է՝ Հայաստանից Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ Աղավնո-Բերձոր հատված վերականգնողական աշխատանքների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG