Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է կրկին այցելել Կիև, գրում են բրիտանական The Guardian և Times թերթերը։
Ուկրաինական աղբյուրները նույնպես հաստատել են Ջոնսոնի ծրագրած այցը, սակայն նշել են, որ ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ չունեն։
Սա կլինի պատերազմի մեկնարկից հետո Ջոնսոնի արդեն չորրորդ այցը Ուկրաինա: Վերջին անգամ Ջոնսոնը Ուկրաինա էր մեկնել անցած օգոստոսին: