Մատչելիության հղումներ

Էրդողանը Զելենսկու և Պուտինի հետ քննարկելու է հացահատիկի միջանցքի հարցը


Ուկրաինայի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է իր ուկրաինացի և ռուսաստանցի պաշտոնակիցներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ քննարկել հացահատիկի միջանցքի խնդիրը:

Այդ մասին Անկարայում «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» խորագրով օմբուդսմենների միջազգային համաժողովում ասել է Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը:

«Մեր համաժողովի հիմնական նվաճումներից կարող ենք անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենների հանդիպումները, որոնք դրական ընթացք են ունեցել: Մենք առաջարկել ենք մեր նախագահին զարգացնել հացահատիկի միջանցքի նախաձեռնությունը: Նա մեզ կարգադրել է աշխատել այդ ուղղությամբ: Այսօր-վաղը նախագահը հեռախոսով պետք է զրուցի Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է Մալքոչը:

Անկարայում տեղի ունեցած համաժողովին մասնակցել են 41 երկրների օմբուդսմեններ: Հավաքի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմեններ Տատյանա Մոսկալկովայի և Դմիտրի Լյուբինեցի հանդիպումը, որին հաջորդել է նաև եռակողմ քննարկում՝ Մալքոչի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG