Մատչելիության հղումներ

«Վագները» հայտնել է Դոնբասում երկու բրիտանացիներից մեկի դին գտնելու մասին


Բրիտանացի Էնդրյու Բագշուն, արխիվ:
Բրիտանացի Էնդրյու Բագշուն, արխիվ:

«Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ արևելյան Ուկրաինայում հայտնաբերել են երկու անհետացած բրիտանացի կամավոր աշխատողներից մեկի դին:

Ուկրաինայում անհետ կորած են համարվում բրիտանացիներ Էնդրյու Բագշոուն և Քրիստոֆեր Փարրին:

«Վագների» խումբը հայտնել է նրանցից մեկի դին գտնելու մասին, նշելով, թե «տեղում գտնվել են երկու բրիտանացիների փաստաթղթերը»: Այլ մանրամասներ չկան:

48-ամյա Էնդրյու Բագշուն և 28-ամյա Քրիսթոֆեր Փարրին հունվարի 7-ից են անհետացել: Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե երկու բրիտանացիները վարձկաններ են:

Բագշոուի և Փարրիի ընտանիքները հակադարձում են, որ նրանք կամավոր աշխատողներ են, ովքեր օգնել են ռազմաճակատի գծից մարդկանց հեռացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG