Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները


Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյին:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Հասանովը Կրոզետոյին տեղեկություններ է հայտնել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին:

Երկու նախարարները կարևորել են Ադրբեջանի և Իտալիայի համագործակցությունը ռազմական կրթության բնագավառում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Հասանովն ասել է, որ իտալացի պաշտոնակցի այցը մեծ նշանակություն ունի ադրբեջանա-իտալական ռազմական համագործակցության զարգացման համար:

Կրոզետոն, իր հերթին, խոսել է երկկողմ ռազմական համագործակցությունն ընդարձակելու անհրաժեշտության մասին:

Երկու նախարարները նշել են փոխադարձ այցերի կարևորությունը ռազմավարական երկկողմ գործընկերության զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG