Մատչելիության հղումներ

Արդրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել. HRW


Արդրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի բարելավվել, արձանագրում է Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում։

Կառույցը պնդում է, որ Ալիևի վարչակազմը շարունակել է հետապնդել իր քննադատներին՝ թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքներն օգտագործելով քաղաքական ակտիվիստների, կառավարությանը քննադատողների դեմ։ Ձերբակալվածներից շատերը հայտնել են ոստիկանությունում իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, ասվում է զեկույցում։

Կառույցի տվյալներով՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը մոտ երեսուն է։ Նյու Յորքում գործող հեղինակավոր կառույցի համաձայն՝ Ադրբեջանի հիմնական լրատվամիջոցները շարունակում են կառավարության կոշտ վերահսկողության տակ մնալ, իշխանություններին քննադատողներն էլ բախվում են սպառնալիքների։

HRW-ը նաև Եվրամիության իշխանություններին է քննադատել՝ պնդելով, որ եվրոպական դաշինքը Բաքվի հետ էներգետիկ գործարքների շուրջ բանակությունները չի օգտագործել մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավելու նպատակով:

XS
SM
MD
LG