Մատչելիության հղումներ

Զախարովա․ Պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են


Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե Երևանը պատրաստ էր ղարաբաղյան խնդիրը կարգավորել ռուսական տարբերակով։

«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են»,- ասել է ԱԳՆ խոսնակ Զախարովան, հիշեցնելով, որ երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկությունների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և՛ միաժամանակ հակամարտության մի ինչ-որ «համապարփակ լուծման» նախընտրելիության մասին, որն առաջադրում է Արևմուտքը։

ԱԳՆ խոսնակը կրկին պնդել է, թե անցած հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը՝ խաղաղության պայմանագիրը մշակելիս Ալմա-Աթիի 1991թ. հռչակագրին հղում տալու մասին, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ավելի վաղ այդ մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պնդելով, թե այդ քայլով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և դրանով իսկ լուծել Արցախի կարգավիճակի հարցը։

XS
SM
MD
LG