Մատչելիության հղումներ

Հունվարի 17-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները


Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 6 հոկտեմբերի, 2021թ.
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 6 հոկտեմբերի, 2021թ.

Հունվարի 17-ին Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան:

Նրա փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կքննարկվեն Իրանի միջուկային գործարքի վերականգնման թեման, երկկողմ հարաբերությունները և միջազգային իրադարձությունները:

Լավրովը և Աբդոլահիանը, մասնավորապես, կանդրադառնան մի շարք միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և Շանհայան համագործակցության կազմակերպությունում երկու երկրների համագործակցությունը:

Բացի այդ, երկու նախարարները կքննարկեն իրավիճակն Աֆղանստանում, Սիրիայում և Անդրկովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG