Մատչելիության հղումներ

Թայվանում երկօրյա զորավարժություններ են մեկնարկել՝ Չինաստանից հնչող սպառնալիքների ֆոնին


Թայվանում մեկնարկած երկօրյա զորվարժություններում ներգրաված ֆրանսիական Mirage կործանիչները, գրոհային ուղղաթիռները, տանկերն ու ռեակտիվ հրթիռային համակարգերը ցուցադրել են իրենց ռազմական կարողությունները։

Չինաստանը գրեթե յուրաքանչյուր օր ռազմանավեր ու կործանիչներ է ուղարկում Թայվանի ուղղությամբ, որոնք հաճախ խախտում են կղզին Չինաստանից բաժանող 160 կիլոմետր լայնություն ունեցող նեղուցի միջին գիծը։

Չինական օրացույցով նոր տարվա նախաշեմին Պեկինը կրկին սպառնացել է Թայվանին, իսկ ինքնիշխան կղզուն պաշտպանող դրսի քաղաքական գործիչներին զգուշացրել «կրակի հետ չխաղալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG