Մատչելիության հղումներ

Հայաստանի և Շվեդիայի ԱԳՆ-ները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի իր գործընկերը՝ Թոբիաս Բիլստրյոմը հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ արտգործնախարարը նշել է, որ «Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում»:

Արարատ Միրզոյանն, ըստ հաղորդագրության, ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG