Մատչելիության հղումներ

Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան. «Ոսկե գլոբուսին» ցուցադրվել է Զելենսկու ուղերձը


ԱՄՆ-ում կայացել է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հատուկ տեսաուղերձը։

Նա հիշեցրել է, որ «Ոսկե գլոբուս» մրցանակը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և զուգահեռներ է անցկացրել Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետ։ Զելենսկին ընդգծել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում միլիոնավոր մարդիկ են զոհվել, և վստահեցրել, որ «երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի»։

«Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան իր հողի վրա»,- եզրափակել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG