Մատչելիության հղումներ

Ալիև. Պատերազմն ավարտվել է, բայց պայքարը դեռ շարունակվում է


«Աշխարհն ընդունել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պնդելով, թե այդուհետ Բաքուն ամրապնդել է դիրքերը նաև միջազգային ասպարեզում։

«Այժմ մենք պետք է ամրապնդենք պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այսինքն, ամրապնդենք մեր դիրքերը։ Անցած երկու տարում մեզ հաջողվել է հասնել այն ամենին, ինչին ձգտում էինք թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ տանը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Միաժամանակ, Ալիևը պնդել է, թե չնայած պատերազմն ավարտվել է, պայքարը շարունակվում է։

«Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, քանի որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և մեր ռազմական ու քաղաքական հզորությունը, այդ թվում՝ մեր տնտեսական անկախությունը, անշուշտ, բազմապատկում են մեր կարողությունները», - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG