Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմավարական միջուկային ուժերը. Շոյգու


Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմավարական միջուկային ուժերը, այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։

«Միջուկային վահանը եղել և մնում է մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության գլխավոր երաշխավորը», - պնդել է Սերգեյ Շոյգուն։

«Մենք կբարձրացնենք նաև օդատիեզերական ուժերի մարտունակությունը`կործանիչների ու ռմբակոծիչների գծով», - ասել է Շոյգուն, հավելելով՝ Ռուսաստանի ծրագրերում է ընդարձակել ժամանակակից հարձակողական միջոցների զինանոցը։

Հայտարարությունը հնչել է Ուկարինայի դեմ արդեն 11 ամիս շարունակվող պատերազմի ֆոնին, որտեղ ռուսական բանակը, ըստ անկախ վերլուծաբանների, լուրջ դժվարությունների է հանդիպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG