Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե 2008-ին Թբիլիսին Կիևից գնել է «Բուկ» համակարգերը, ոչ թե ստացել որպես նվեր, ինչպես պնդել էր այդ երկրում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Դիվանագետը երեկ հրապարակած հոդվածում գրել էր, թե Կիևը խնդրել է ետ փոխանցել այդ «Բուկ»-երը, սակայն, Թբիլիսին մերժել է խնդրանքը։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հակադարձել է, թե՝ զենքի դիմաց գումար է վճարվել․ «գործարքը եղել է գաղտնի պայմանագրով»։ Այլ մանրամասներ վրացական կողմը չի հրապարակել։