Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը փոխանցել է Արցախի կորած բնակչին՝ դրան հաղորդելով այլ երանգներ. Արցախի ԱԱԾ


Ադրբեջանը հունվարի 8-ին հաստատել է Արցախի բնակիչ Թորոս Ղազարյանի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը և Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակված հատվածում փոխանցել ռուս խաղաղապահներին, հայտարարել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ ԱԱԾ-ի՝ ադրբեջանական քաղաքական ու քարոզչական նկատառումներով դրան հաղորդել է այլ երանգներ և տվել ցանկալի մեկնաբանություններ ու գնահատականներ:

Գերատեսչության փոխանցմամբ՝ Մարտունու բնակիչը հունվարի 1-ին արոտավայրից տուն չի վերադարձել, սկսվել են որոնողական աշխատանքներ, հաղորդվել էր նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմից տեղեկություն ստանալու նպատակով:

«Հունվարի մեկից առ այսօր ադրբեջանական կողմը ոչ միայն չէր հաստատել, այլև հերքել էր Թ.Ղազարյանի՝ իրենց տիրապետության տակ գտնվելը», - նշված է հաղորդագրության մեջ:

Թորոս Ղազարյանը արդեն հետազոտվել է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Ադրբեջանական կողմի այսօրվա բեմականացումը մեկ անգամ ևս փաստում է, որ վերջիններիս նպատակը ոչ թե իրականության հետ առերեսվելն ու այն ընդունելն է, այլ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կեղծ թեզերով ու քարոզչական նյութերով մոլորեցնելը», - հայտարարել է ԱԱԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG