Մատչելիության հղումներ

Չեֆերինը ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն է


UEFA-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը, արխիվ:
UEFA-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը, արխիվ:

ՈւԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը, հավանաբար, կվերընտրվի:

Նա կլինի այս տարվա ապրիլին կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի համագումարում նախագահի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն:

55-ամյա Չեֆերինը 2016 թվականին է առաջին անգամ ընտրվել ՈւԵՖԱ-ի նախագահ և այդ պաշտոնում փոխարինել է Միշել Պլատինիին, ով էթիկական խախտումների շուրջ սկանդալի կապակցությամբ հեռացել է ՈւԵՖԱ-ից:

2019-ին սլովենացի Ալեքսանդեր Չեֆերինը վերընտրվել է ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG