Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ ավարտը չի նշմարվում


Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա մեկնարկեց փետրվարի 24-ի առավոտյան: Ռուսական հարձակման պաշտոնական պատճառաբանությունը Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված «ժողովրդական հանրապետությունների» կողմից Մոսկվային ուղղված դիմումն էր: Այս հանրապետությունների անկախությունը Մոսկվան ճանաչել էր ներխուժման մեկնարկից ընդամենը 48 ժամ առաջ...

2023 թվականը Ուկրաինան դիմավորում է էներգետիկ հզորությունների առնվազն մեկ երրորդի կորստով, հովհարային անջատումներով, որոշ շրջաններում՝ նաև ջեռուցման խափանումներով, ռազմաճակատում էլ տարեվերջին հիմնական իրադարձությունները ծավալվում էին Դոնեցկի մարզում: Ռուսական զորքերն ամիսներ տևած նահանջից հետո դեկտեմբերին կրկին հարձակման անցան, այս անգամ Բախմուտ քաղաքի ուղղությամբ:

Պատերազմի մեկնարկից ավելի քան 10 ամիս անց Կիևի և Մոսկվայի հարաբերություններում որևէ ընդհանուր եզր այլևս չկա: Միայն մի հարցում են կողմերը գրեթե հարյուր տոկոսով համակարծիք՝ պատերազմի մոտալուտ ավարտը չի նշմարվում:

Պատերազմի այս ամիսների «Ազատության» ամփոփումը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG