Մատչելիության հղումներ

Օսկարակիր դերասանուհի Ալիդոսթին ազատ է արձակվել իրանական բանտից


Երեքշաբաթյա բանտարկությունից հետո Իրանում ազատ է արձակվել հայտնի դերասանուհի Թարանե Ալիդոսթին, հայտնել է դերասանուհու մայրը՝ նշելով, որ Ալիդոսթին ազատ է արձակվել գրավի դիմաց։

Թարանե Ալիդոսթին կալանավորվել էր դեկտեմբերի կեսերին՝ Իրանում ծավալված բողոքի ակցիաներին աջակցություն հայտնելու համար։ Նա Instagram-ում առնվազն երեք գրառում էր կատարել ի պաշտպանություն բողոքի գործողությունների, որից հետո նրա օգտահաշիվը արգելափակվել էր։

Ժամանակակից իրանական կինոյի առաջատար ներկայացուցիչներից մեկը հանդիսացող 38-ամյա Ալիդոսթին Ասքար Ֆարհադիի «Վաճառականը» ֆիլմի գլխավոր դերակատարն էր։ 2017-ին ամերիկյան Կինոակադեմիան ֆիլմին «Օսկար» մրցանակ էր շնորհել «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG