Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը ստուգել է Ադրբեջանի բանակի զորահավաքային կարողությունները


«Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելել է Ցամաքային զորքերի զորահավաքային ապահովման կենտրոն», - Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը վկայակոչելով` հաղորդում է APA գործակալությունը։

«Նախարարն ուսումնասիրել է զորահավաքային ապահովման բազայում կցագրված հրետանային միջոցները, մարտական և ավտոմոբիլային տեխնիկան, ստուգել է մարտական հաշվարկների պատրաստության մակարդակը», - հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ը։

Հաղորդագրության համաձայն՝ Զաքիր Հասանովը «պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել՝ ուղղված զինապարտների հավաքների արդյունավետության բարձրացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG