Մատչելիության հղումներ

Մահացել է Ռուսաստանի Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը


Ռուսաստանի Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատով, 2013թ.
Ռուսաստանի Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատով, 2013թ.

Հունվարի 3-ին Մոսկվայի մարզում, կյանքի 80-րդ տարում մահացել է Ռուսաստանի Գերագույն խորհրդի վերջին նախագահ Ռուսլան Խասբուլատովը։

Խասբուլատովը ԳԽ նախագահ էր ընտրվել 1991-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուսաստանի նախագահ ընտրված Բորիս Ելցինին։ Հետագայում, սակայն, Ելցինի և Խասբուլատովի հարաբերությունները սրվեցին, և Գերագույն խորհրդի նախագահը մասնակցեց 1993 թվականի հոկտեմբերյան խռովությանը։ Դրա պարտությունից հետո Խասբուլատովը մի քանի ամիս անցկացրեց Մոսկվայի «Մատրոսսկայա Տիշինա» բանտում, որտեղից դուրս եկավ համաներմամբ։

Ռուսլան Խասբուլատովի ձերբակալությունը, Մոսկվա, 4-ը հոկտեմբերի, 1993թ.
Ռուսլան Խասբուլատովի ձերբակալությունը, Մոսկվա, 4-ը հոկտեմբերի, 1993թ.

1994 թվականից սկսած Խասբուլատովը զբաղվում էր դասախոսական աշխատանքով, զբաղեցնում էր Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանի համաշխարհային տնտեսության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG