Մատչելիության հղումներ

Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի Պելեի հուղարկավորության արարողությանը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ, Անկարա:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ, Անկարա:

«Անադոլու» գործակալության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 2-ին Բրազիլիայում կմասնակցի լեգենդար ֆուտբոլիստ Էդսոն Արանտես Դու Նասիմենտուի՝ Պելեի հուղարկավորութան արարողությանը:

Չավուշօղլուն Թուրքիայի կողմից ներկա կլինի Բրազիլիայի նորընտիր նախագահ Լուիս Իգնասիո Լուլա Դա Սիլվայի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ, արտգործնախարարը նաև կմեկնի Սանտոս, որտեղ նույն օրը՝ հունվարի 2-ին, տեղի կունենա անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Սան Պաուլու քաղաքի հիվանդանոցում քաղցկեղից մահացած մեծ մարզիկի հուղարկավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG